Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» 2014

«Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» 2014
15.05.2014 | 15:08

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 17-ին արդեն 10-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այս տարի խորհրդանշական է անգամ մասնակից թանգարանների թիվը` Հայաստանի և Արցախի 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության առջև:

«Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:
Մասնակից թանգարաններին և կազմակերպվող միջոցառումներին ծանոթացեք հետևյալ հղումով:

Դիտվել է՝ 3198

Մեկնաբանություններ

րավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am